Հոկտեմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանը հուսախաբ չի անելու. Վահե Էնֆիաջյան. 1in.am

«Առաջին լրատվական»ի զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

 –Պարոն Էնֆիաջյան, Զարուհի Փոստանջյանը ութ կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց ոչ իշխանական եռյակին, իշխանափոխության ձգտող եռյակին ի՞նչն է խանգարում, որ չի միանում այդ պահանջներին:

-Ի սկզբանե ուզում եմ ասել, որ եթե ինչ-որ քաղաքական գործիչ ինչ-որ կարծիք է հայտնել, ինչ-որ նախաձեռնությամբ է հանդես եկել, պարզապես կոռեկտ էլ չէ, որպեսզի ես մեկնաբանեմ կամ վերլուծեմ նրա ասածը: Ամենակոմպետենտ մարդը հենց ինքը՝ Զարուհի Փոստանջյանն է, որը մանրամասն կներկայացնի, թե ինքն ինչ է իրականացրել և ինչ նպատակով:

 –Արդյոք ոչ իշխանական եռյակը քննարկո՞ւմ է նրա ներկայացրած պահանջները:

-Առհասարակ, ձեզ էլի եմ ասում, սա ներքին սպառման, խոսակցությունների և վերլուծությունների ինչ-որ տեղիք տալու կամ մեկնաբանելու ինչ-որ հարց չէ: Իսկ հասարակության համար, որպես տեղեկատվություն, թե Զարուհի Փոստանջյանն ինչ է ի նկատի ունեցել, ինչ հարցադրում է ունեցել, կարծում եմ՝ ամենաճիշտը և կոռեկտը կլինի անձամբ նրանից հարցնել:

 –Հարթակից հնչում է նաև իշխանափոխության պահանջ: Հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանն իր ելույթում արտահերթ ընտրությունների պահանջ հնչեցնի:

-Ամսի 24-ն արդեն իսկ առջևում է, մի քանի օր է մնացել, ես շատ լավ հասկանում եմ, որ հասարակությունը, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցները շատ լավ հասկանում են պահի լրջությունը, հասարակական պահանջը և այս ժամանակահատվածում իշխանության մեջ գտնվող որոշ գործիչների տագնապալից խոսակցությունները, և այս հարցը բոլորի համար ամենահասունացած հարցերից մեկն է, բայց միևնույն ժամանակ երևույթներ կան, հարցեր կան, որոնք այն հնչեղությունն ունեն, այն մակարդակն ունեն, որ միանշանակ առաջին դեմքի մակարդակով պետք է լսեն, ևես դաշատ լավ հասկանում եմ:Ամսի 24-ին հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ հուսախաբ չեն լինելու և լսելու են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքը և ելույթը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս