Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանի խորհուրդը` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում. A1plus.am

«Եթե Մաքսային միությունը մեզ տա որոշակի արտոնություններ որոշ ապրանքների գծով, ապա Եվրոպայի հետ հնարավոր կլինի տնտեսական հարաբերությունները պահպանել»,- սեպտեմբերի 16-19 Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած Համաշխարհային կրոնական դաշինքի խաղաղության կոնֆերանսից հետո խոսելով ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին` ասել է տնտեսագետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ինչպես գրում է A1plus.am-ը, ըստ նրա, մենք ամեն կերպ պետք է փորձենք ստանալ լավ ռեժիմ, եւ թեեւ հիմա դեռ բանակցություններ են ընթանում, սակայն ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի հետ կստորագրվի պայմանագիր:

Պարոն Բագրատյանը հիշեցնում է` մի քանի օր առաջ Եվրոպան մեծ առավելություն տվեց Ուկրաինային` մինչեւ 2016թ. հունվարի մեկը իր ապրանքները կարող է արտահանել ԵՄ նոր մաքսերով, բայց Եվրոպայից ներմուծումները լինելու են հին մաքսերով. «Դա բավարարեց ՌԴ-ին, քանի որ այդպիսով չեն խաթարվում նրա շահերը: Սա լավ օրինակ է Հայաստանի համար, եւ մենք դրանից պետք է միանշանակ կառչենք եւ ՄՄ մտնելիս խնդրենք միությանը` եվրոպական պարտնյորների հետ մի երկու տարի եւս հին ձեւով առեւտուր անենք: Բայց չգիտեմ` ՀՀ-ում կանե՞ն դա, կֆայմե՞ն դա, որեւէ մեկը վերլուծո՞ւմ է դա, գոյություն ունի՞ որեւէ միտք, ես չգիտեմ: Պետք է ձգել. հնարավոր է 2015թ. ՄՄ-ն ու ԵՄ-ն նստում, ասում են` մենք բարիշում ենք. երբ տեղի ունենա կոնֆրոնտացիա այդ երկու կառույցների մեջ, մենք պետք չէ, որ քարի արանքում մնանք»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս