Բաժիններ՝

Գազավորված դիետիկ ըմպելիքները մի շարք բացասական ազդեցություններ ունեն

«Դիետիկ գազավորված ըմպելիք», «0 կալորիա» բառակապակցությունները գրավիչ են հնչում, սակայն այս ըմպելիքների օգտագործումն ունի մի շարք բացասական ազդեցություններ: doctors.am-ը՝ հղում անելով Zdorovieinfo.ru կայքին, ներկայացնում է  դիետիկ ըմպելիքների վնասակար ազդեցության հետևանքները.

Երիկամների ֆունկցիայի խանգարում
Դիետիկ գազավորված հյութերը վնասակար են երիկամների համար: Հարվարդի համալսարանի իրականացրած և 11 տարի տևած հետազոտության արդյունքում, որին մասնակցում էր 3000 կին, պարզվեց, որ այս հյութերի օգտագործումը մեծացնում է երիկամների ֆունկցիայի խանգարման հավանականությունը 2 անգամ: Երիկամների ֆունկցիան խանգարվում էր, եթե կինը օրական երկու չափաբաժնից ավել դիետիկ ըմպելիք էր ընդունում: Եվս մի հետաքրքիր փաստ, երիկամների ֆունկցիայի նվազումը կապված չէր քաղցր գազավորված ըմպելիքների հետ, այլ միայն դիետիկների:

Մետաբոլիկ խանգարումներ
Մինեսոտայի համալսարանի հետազոտությունների համաձայն, որին մասնակցել են 10000 մեծահասակ, օրական միայն մեկ չափաբաժին այսպիսի ըմմպելիքն անգամ 34%-ով ավելացնում է մետաբոլիկ համախտանիշի զարգացման հավանականությունը:

Ճարպակալում
Այո, իրականում դիետիկ գազավորված ըմպելիքը Ձեզ չի օգնի նիհարել: Արհեստական քաղցրացուցիչները խանգարում են օրգանիզմի կարողությունը կարգավորելու կալորիաների ընդունումը սննդի քաղցրահամության հիման վրա: Այսինքն, դիետիկ սննդամթերք ընդունող մարդիկ հակված են շատակերության:

Բջիջների վնասում
Դիետիկ ըմպելիքները պարունակում են նատրիումի կամ կալիումի բենզոատ , որոնք ընդունակ են հանգեցնել ԴՆԹ-ի լուրջ խանգարումներ միտոքոնդրիումում:

Ատամների էմալի վնասում
Դիետիկ գազավորված ըմպելիքների рН-ը 3.2 է: Այս ցուցանիշը շատ թթու է ատամի էմալի համար: ՄԵծահասակները որոնք օրը 2-3 ըմպելիք են խմում, վտանգում են իրենց ատամների առողջությունը: Ավելին, կարիեսի առաջացման վտանգը մեծ է հենց այն մարդկանց մոտ, ովքեր նախընտրում են դիետիկ այլ ոչ քաղցր դազավորված ըմպելիքներ:

Վերարտադրողական համակարգ
Այս ըմպելիքները հիմնականում վաճառվում են պլաստիկ տարաներով, որոնց բաղադրության մեջ կա Բիսֆենոլ Ա, որը բացասական է անդրադառնում էնդոկրին համակարգի վրա: Հետազոտությունների համաձայն՝ այս նյութը բացասաբար է ազդում նաև սրտի վրա և առաջացնում է ճարպակալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս