Դիետիկ գազավորված հյութերը վնասակար են երիկամների համար: Հարվարդի համալսարանի իրականացրած և 11 տարի տևած հետազոտության արդյունքում, որին մասնակցում էր 3000 կին, պարզվեց, որ այս հյութերի օգտագործումը մեծացնում է երիկամների ֆունկցիայի խանգարման հավանականությունը 2 անգամ: Երիկամների ֆունկցիան խանգարվում էր, եթե կինը օրական երկու չափաբաժնից ավել դիետիկ ըմպելիք էր ընդունում: Եվս մի հետաքրքիր փաստ, երիկամների ֆունկցիայի նվազումը կապված չէր քաղցր գազավորված ըմպելիքների հետ, այլ միայն դիետիկների:
Այս ըմպելիքները հիմնականում վաճառվում են պլաստիկ տարաներով, որոնց բաղադրության մեջ կա Բիսֆենոլ Ա, որը բացասական է անդրադառնում էնդոկրին համակարգի վրա: Հետազոտությունների համաձայն՝ այս նյութը բացասաբար է ազդում նաև սրտի վրա և առաջացնում է ճարպակալում: