Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ստամբուլ: Այցը տեղի է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հրավերով:

Թուրքիայում Ալասանիան մասնակցելու է 1915 թվականին տեղի ունեցած Դարդանելի ճակատամարտում Օսմանյան կայսրության կողմից (Գերմանիայի աջակցությամբ) անգլո-ֆրանսիական ռազմածովային ու ցամաքային ուժերին պարտության մատնելու 99-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին: 

Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումներին այս տարի առաջին անգամ ներկա է գտնվելու ավելի քան 30 երկրի պատվիրակություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս