10-ամյա տղան չի մահացել. նա հիվանդանոց ընդունվել է կլինիկական մահվան վիճակում

Shamshyan.com կայքն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Խորենացի 3-րդ նրբանցի բնակիչ 10-ամյա Նորայր Ջուլհակյանի դին:

Սակայն համացանցում լուրեր տարածվեցին, որ 10-ամյա տղան չի մահացել:

168.am-ը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից փորձեց ճշտել այս տեղեկությունը: «Երեխան եղել է կլինիկական մահվան վիճակում: Այդպես է իսկապես եղել՝ շնչառության և սրտի կանգով: 20 րոպեի ռեանիմացիայի ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է: Գիտակցությունը և իր սեփական շնչառությունը բացակայում են, ինքը շնչում է արհեստական շնչառության ապարատով: Միայն սիրտն է վերականգնվել առայժմ»,- 168.am-ին ասաց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

Տեսանյութեր

Լրահոս