Բաժիններ՝

Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով, մրգերով, բանջարեղենով հարուստ սնունդ:

Խոտաբույսեր

Խոտաբույսերն իրենց բուժիչ հատկություններով հայտնի են ամբողջ աշխարհում: Դրանք չունեն կողմնակի վատ ազդեցություն և  հանգստացնում են մարդու հոգեկան վիճակը: Նրանք փոխարինում են հանգստացնող դեղամիջոցներին: Կարելի է օգտագործել կատվախոտի կաթիլներ, որոնք հանգստացնում են հիստերիան, սթրեսի պատճառով առաջացող անհանգստությունը, անքնությունը, նյարդայնությունը և էպիլեպսիկ դրսևորումները:

Մրգեր և բանջարեղեն

Կարդացեք նաև

Մի շարք մրգեր և բանջարեղենի տեսակներ պարունակում են այնպիսի սննդարար նյութեր, որոնք նվազեցնում են անհանգստությունը:

Նուշ

Նուշը մագնեզիումի հիանալի աղբյուր է, որն օգնում է ազատվել անհանգստությունից և սթրեսային վիճակներից: Այս հանքանյութը հանգստացնում է մկանները և նյարդերը: Այն օգնում է ազատվել սթրեսից և անհանգստությունից առաջացող գլխացավից:

Բանան

Բանանը պարունակում է վիտամին B6 կամ պիրիդոքսին, որը նպաստում է GABA-ի արտադրմանը: Ուղեղի նեյրոնները կարիք ունեն բիոքիմիական GABA-ի, որպեսզի կարողանան հանգստացնել օրգանիզմը, երբ անհանգստության ալիք է բարձրանում: Այս նեյրոհաղորդիչները նպաստում են էնդորֆինների արտադրմանը, որոնք պայքարում են դեպրեսիայի և անհանգիստ վիճակի դեմ:

Ավոկադո

AvokadoԱվոկադոն հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով: Այն պարունակում է նվազագույնը 20 վիտամին և հանքանյութ, որոնք կարևոր են մարդու առողջության համար: Այն հարուստ է վիտամին B-ով, ինչպիսին է, օրինակ, ռիբոֆլավինը (վիտամին B2) և մագնեզիումը, որոնք կարևոր են սթրեսի հաղթահարման համար: Ռիբոֆլավինը և մագնեզիումը վերացնում են ահանգստությունը: Հայտնի է նաև, որ ռիբոֆլավինը նպաստում է ինֆեկցիայի դեմ պայքարող իմունային բջիջների արտադրմանը, որոնք բարձրացնում են մարդու օրգանիզմի դիմադրողականությունը:

Բանջարեղեն

Ծնեբեկ

Ծնեբեկը հարուստ է վիտամին B1-ով կամ տիամինով, ֆոլիաթթվով, որոնք նվազեցնում են անհանգստությունը և խուճապը:

Վիտամին B1-ը հեշտացնում է նեյրոփոխադրիչների սինթեզը, որը կարգավորում է մարդու տրամադրությունը: Այն նաև առողջ է պահում նյարդային համակարգը: Ֆոլիաթթուն օգնում է տրամադրության կայունացմանը:

Սունկ

Սունկը հարուստ է վիտամին B5-ով: Այս վիտամինը պատասխանատու է անհանգստության և խուճապի նվազեցման համար, քանի որ դեպրեսիայի, էմոցիոնալ տագնապի և անհանգստության ժամանակ այն արտադրում է սթրեսի հորմոն: Պայքարում է նաև քրոնիկ հոգնածության դեմ և ծխելը թողնելու ցանկություն է առաջացնում:

Ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբը պարունակում է բիոտին, որը նպաստում է սպիտակուցի, ածխաջրերի և ճարպերի մարսողությանը: Բիոտինն օգնում է, որպեսզի անհանգստության ժամանակ օրգանիզմն արտադրի  գլյուկոզա՝ էներգիայի համար, և հավասարակշռություն է մտցնում B խմբի այլ վիտամինների միջև:

Անհանգստությունը կարելի է վերացնել նաև դեղամիջոցներով, սակայն, ի տարբերություն դեղամիջոցների՝ բնական միջոցները չունեն կողմնակի վատ հետևանքներ օրգանիզմի վրա և նույնպես արդյունավետ են համարվում:

Պատրաստեց  ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս