Արքայազն Չարլզը սոխ և սխտոր չի սիրում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, այսօր «Դոլմամա» ռեստորանում ճաշել է Հայաստան մասնավոր այցով ժամանած Նորին Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը, ում ռեստորանի դռների մոտ դիմավորեցին սեփականատեր Ժիրայր Ավանյանը, հրավիրված հյուրերը և այլոք:
Մինչ կսկսեր ճաշկերույթը, 168.am-ի հետ զրույցում, Ժիրայր Ավանյանը մանրամասնեց, թե ի՞նչ են նախատեսել հյուրասիրության համար: Ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ ճաշատեսակներ եք պատրաստել հատուկ հյուրերի համար, Ժ. Ավանյանը պատասխանեց. «Համով ուտելիք է լինելու: Հյուրերի նախասիրություններով նախապես կազմված ճաշացանկից նրանք կընտրեն այն, ինչ կցանկանան: Մեր ամենահամով ճաշերը եկել-փորձել են ու որոշել են, թե ո՞րը պետք է ուտեն»,- անկեղծացավ Ժ. Ավանյանը՝ ավելացնելով. «Թագաժառանգը սխտոր չի ուտում. տհաճ զգացումներ ունի սխտորի նկատմամբ: Սոխ էլ չի սիրում: Մեզ էլ խնդրել էն, որ եթե կարելի է ճաշի մեջ սխտորը բացակայի, սոխն էլ քիչ քանակությամբ լինի»:
Ժ. Ավանյանը փոխանցեց նաև, որ ռեստորանում ներկա կլինեն 40 հատուկ հյուրեր:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս