«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում

Ուկրաինական UNN լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի պետկինոյի մամուլի ծառայությունը, հայտնում է, որ «Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք ծրագրում: Ֆիլմի պրոդյուսերները նաև հրավեր են ստացել A խմբի գործնականում բոլոր համաշխարհային կինոփառատոններում ֆիլմերի մասնակցության հարցը քննարկելու համար:

«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի համատեղ արտադրանք: Ֆիլմում պատմվում է տաղանդավոր նկարիչ Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարվա մասին:

Ֆիլմի նկարահանման գաղափարը պատկանում է ուկրաինացի ռեժիսոր ու պրոդյուսեր Ելենա Ֆետիսովային, ով նաև ֆիլմի սցենարիստն է: Ֆրանսիական կողմից որպես համառեժիսոր է հանդես եկել Սերժ Ավետիքյանը, ով նաև ֆիլմի գլխավոր դերակատարն է: Ֆիլմի գեղարվեստական ղեկավարը և ստեղծագործող պրոդյուսերը Ռոման Բալայանն է:

«Փարաջանով» միջազգային կինոնախագիծն իրականացվում է Ուկրաինայի Կինոյի հարցերով պետական գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս