Բաժիններ՝

Հիմնի երաժշտությունը գողացվա՞ծ է (վիդեո)

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի Հանրապետության հիմնի՝ Մեր հայրենիքի երաժշտության իրական հեղինակի հարցը։

Դիրիժոր Սեդրակ Երկանյանն իր էջում տեղադրել է Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» օպերայից մի հատված և գրել է.«Իսկապես, բոլորովին էլ դժվար չէ որսալ մեր պետական օրհներգի մեղեդին այս ստեղծագործության մեջ. ունկնդրեք ու համոզվեք, ով դուք մեր տափակ օրհներգի կողմնակիցներ»։

Մեկնաբանությունների մեջ նշվում է, որ Բարսեղ Կանաչյանը «պլագիատ» է արել։

Բանավեճը թողնենք մասնագետներին։ Այդուհանդերձ խորհուրդ կտանք լսել հատկապես 1.06-1.37 հատվածը։
http://youtu.be/MHeb_fxk6EM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս