Հայաստանը փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
168.am-ը գրել էր, որ միջազգային ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է հայկական մոտ 20 ընկերություն, և, որ ներկայացվելու են ինժեներական զորքերի սարքավորումներ, նավիգացիոն (նավարկային) համակարգեր, օպտիկական հետախուզության համակարգեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլն: