«Այսօր ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, կամա թե ակամա դեմ են դուրս եկել Վազգենի գործին։ Վազգենը Արցախի հայկականության, Արցախի ինքնորոշման, ազգային Հայաստանի, հայ արժեքների պաշտպանողն էր, սրանք՝ հակառակը։ Վազգենն էր ասում, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը լինի հոմոսեքսուալների և աղանդավորների պաշտպան, ինքը նրանց պաշտպան չի կարող լինել։ Ի՞նչ կապ ունի սպարապետ Վազգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։