168.am-ը երեկ անդրադարձել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ Դատախազության ներկայացրած հայցադիմումին, որով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։
Հոկտեմբերի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քրեական գործ հարուցելը և նույնիսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելն արդյունք չէ, որովհետև հնարավոր է՝ դատարանն արդարացնի տվյալ մարդուն, կամ էլ գործը կարճվի, ինչը կարող է լեգիտիմ տարբեր հիմքեր ունենալ:
168.am-ը երեկ գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Տոնոյանի փաստաբանական խմբից մեզ հայտնեցին, որ դեռ չեն ստացել դատարանի որոշումը:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, այսպես ասած, բավականին ակտիվ հարցաքննությունների կազմակերպման փուլում է: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում արդեն լսել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին, երկու անգամ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին: