«Մենք որևէ իրավունք կասկածի տակ չենք դնում, մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին։ Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է, և խոսել ենք դրա մասին, տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի քաղաքական ուժերի այն հայտարարությանը, որով ՀՀ իշխանությանը կոչ էին անում կասկածի տակ չդնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։