Օրերս հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը: Իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում, ըստ հայկական կողմի, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն է, որի միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իրականում միայն Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը, ըստ էության, այն պատրաստ է անել սահմանագծման ամբողջ գործընթացի ավարտից հետո:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում բանակին ու անվտանգային հարցերին առնչվող բազմաթիվ անտրամաբանական ու անհեթեթ մտքեր ու ձևակերպումներ է թույլ տվել, կար նաև վտանգավոր բառակույտ:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրատեսական չի համարում մինչև տարեվերջ «խաղաղության» պայմանագրի կնքման հավանականությունը՝ այդուհանդերձ արձանագրելով, որ հայկական կողմը հասկանում է՝ դրա ուշացումն ի վնաս ՀՀ ինքնիշխանության է:
168.am-ի հետ զրույցում պետությունների տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ համարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե վաղն Ադրբեջանի տարածքների հետ որևէ բան կատարվի, արդյո՞ք մենք որպես պետություն՝ մեկ էլ այլ քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի ճանաչման մասին պետք է խոսենք։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է։
Նիկոլ Փաշինյանը լեզվական հերթական «սայթաքումն» է թույլ տվել. Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա ասել է. «Տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանը և Ադրբեջանը 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում, ի զարգացում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցած պայմանավորվածության, արձանագրել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար՝ Հայաաստանը՝ Ադրբեջանի 86.600 քկմ-ն, Ադրբեջանը՝ Հայաստանի 28.000…»:
«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի լրագրողի հարցադրմանը, թե արդյո՞ք Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 86.6 ք/կմ տարածքով ներառում է նաև Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
«Պահանջում են ավելի շատ, որպեսզի դիմացինը գնա զիջումների և այդ զիջումներով հասնի մի այնպիսի կետի, որն արդեն պահանջողին կբավարարի։ Հիմա եթե 29.800 քկմ ամբողջովին ու առանց «անկլավների» մնա, քանի որ Ադրբեջանի կողմից ներկայացվող քարտեզները կեղծ են, և դրանք որևէ մեկի կողմից չեն վավերացվել, ապա գուցե այստեղ գնան այդ խաղաղությանը»,- հավելեց նա։
«Դա նշանակում է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, նաև հանձնել այն տարածքները, որոնք Խորհրդային Միության ժամանակ եղել են Խորհրդային Ադրբեջանի անկլավները և հետո ազատագրվել են: Խոսքը Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի և Ազատամուտ, Կայան գյուղերին հարող տարածքների մասին է»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը: