Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը: Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունն անհրաժեշտ են նաև Հարավային Կովկասին։ Գերմանիան և Եվրոպական միությունը խիստ շահագրգռված են այս աշխարհաքաղաքական առումով կարևոր տարածաշրջանում կայունությամբ»,- ասել է Մերցը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները հնարավորություններ են բացում կարգավորելու երկրների միջև հարաբերությունները և հաղթահարելու տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։

«Տարածաշրջանում կայունությունը նաև նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար», – հավելել է Գերմանիայի կանցլերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031