Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 967-ի՝ մեկ օրում ավելանալով 37-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 2423, ինչը 79-ով ավելի է, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,9%։

Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա 734 հիվանդ, ինչը 10-ով ավելի է, քան մեկ օր առաջ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 81,1%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031