«Ընդհանրապես որևէ տեղ չի ազատվել, գուցե քիչ գումար ունեցող մարդկանց մեքենաները փոխվել են ավելի շատ գումար ունեցողների մեքենաների հետ, այլ բան չի փոխվել։ Ես Կենտրոնում եմ աշխատում և չեմ տեսել, որ այս ընթացքում մի տեղ ազատ լինի։ Սա ուղղակի թանկացում էր, եթե բեռնաթափելու համար էր, ապա ինչո՞ւ թանկացրեցին ժամավճարը նաև։ Այսօրվա տարեկան 160 հազար դրամից ժամավճարը տարեկան ավելի շատ է կազմում։ Եթե գումարենք այն կորցրած րոպեները, որը մարդը վճարում է, սակայն մեքենան 10 րոպե կայանելուց հետո դուրս է բերում, ապա ստացվում է, որ 100 դրամի փոխարեն, վճարում է 170-180 դրամ։ Ինչո՞ւ սա թանկացրեցին ու դարձրեցին 300 դրամ։
«Ընտրությունների ժամանակ քաղաքային իշխանությունը մեծ շուքով հանդիպումներ էր ունենում քաղաքացիների հետ, վերնաշապիկներ հագած հասարակ քաղաքացու նման շրջում էին։ Բայց այս որոշումն ընդունելուց առաջ նրանք քաղաքացուն չմոտեցան, որևէ բան չհարցրեցին՝ արդյո՞ք նման որոշման ընդունումը ճիշտ է»,- հավելեց նա։
Նրա դիտարկմամբ՝ որոշման նախագծում հաշվի չեն առել փոքր կենտրոնում բնակվողների իրավունքները, այստեղ է Երևանի ավագանին նախատեսել, այսպես կոչված, Ա գոտին, որտեղ կայանելու համար սահմանվել է տարեկան 160 հազար դրամ վարձավճար։ Սա անհեթեթ է, ոտնահարվել է այդ մարդկանց սահմանադրական իրավունքը։
«Եթե նույնիսկ ավագանին նախագիծն ընդունի, փաստաբանները կարող են կազմել փաստաբանական խումբ և որոշումը բողոքարկել համապատասխան դատական ատյաններում, գոնե մի պահ որոշումը կանգնեցնելու համար, հասկանալու համար, թե խնդիրն ինչպես ենք լուծելու»,- հավելեց Երևանի ավագանու նախկին անդամ Միքայել Մանրիկյանը։
«Այս նախագիծը լինելու է հարուստների նախագիծը, այդպես էլ կոչվում է։ Ունևորները կվճարեն 160.000 դրամ ու մեքենան կկայանեն, իսկ այն մարդիկ, որոնք չունեն, ստիպված չեն վճարի։ Սա կրկնակի ու «օրինական ռեկետ» է, որովհետև շատ տնտեսվարողներ կան, որոնք դիմում են Երևանի ավագանուն, որպեսզի իրենց տնտեսվարող օբյեկտի համար՝ խանութի, հյուրանոցի և այլն, դիմացի հատվածը վարձակալեն։ Հիմա պատկերացրեք՝ քաղաքացին պետք է վճարի 160.000 դրամ, որպեսզի կարողանա իր մեքենան կայանել, հետո հանկարծ գա ու մի տեղում կայանի, խանութի տերը դուրս կգա ու կասի, թե՝ չես կարող այստեղ կայանել, քանի որ մի տարով այս տարածքը մենք վերցրել ենք։ Սա արդեն կլինի կրկնակի «օրինական ռեկետ», այսինքն՝ նոնսենս է։ Սա է խնդիրը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ»,- հավելեց Միքայել Մանրիկյանը։
«Թող Երևանին տան այն բյուջեն, որը հասնում է՝ 100-120 մլրդ-ից բյուջեն կդառնա 300-350 մլրդ։ Երևանում էլ կառուցեն էստակադա, թունել, մետրո։ Երևանի կենտրոնում են հետաքրքիր վայրերը, թատրոնները, համերգասրահները և այլն, հիմա մարդը, ով Նորքի 4-րդ զանգվածից ուզում է իր երեխային բերել Կենտրոն, սրանից հետո չի կարողանալու։ Իրեն կարծես ասեն՝ տեղդ նստած մնա, կամ հասարակական տրանսպորտով արի։ Խնդիր է նաև Երևանի կենտրոնում ապրող մարդկանց համար, մարդը, ով ստանում է 45 հազար դրամ թոշակ՝ իր ստացած 4 ամսվա թոշակը տա դրա՞ն»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը։
168.am-ն այսօր տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի քննարկման ներկայացրած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի մասին:
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Մարտին Եսայանն ասաց, որ ամիսներ տևած փնտրտուքից հետո, այդ երկու սենյակը հազիվ էին գտել, նախապես կինն ու աղջիկը գնացել էին բնակարանը տեսնելու, պայմանավորվել էին, որ վարձավճարը տալուց հետո պետք է տեղափոխվեին։