Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն ու իր թիմն այսօր դարձյալ մայրաքաղաքում շարունակում էին տրանսպորտի թանկացման դեմ իրենց ստորագրահավաք-շրջայցը։ Մինչ ստորագրահավաքի մեկնարկը Հայկ Մարությանը լրագրողներին տեղեկացրեց՝ 3 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 6500 ստորագրություն։
«Ահավոր վիճակ է, ես չեմ իմանում՝ այս խճճվածությունն ինչի՞ են ստեղծել․ ես 100 դրամի համար այսօր աշխատանքից ուշացել եմ, փողը փող չի՞։ Իրենք երկիրը կերել են, ծախել են, եթե շոֆերը 100 դրամ վերցնի՝ ո՞նց կլինի»,- զայրույթով հավելեց թոշակառու մի կին։
Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտից օգտվողները պետք է պարտադիր իրենց մոտ ունենան 100 դրամանոց մետաղադրամ կամ սմարտֆոնում QR կոդ, որպեսզի վճարումն իրականացնեն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը https://168.am/2024/10/21/2113665.html մատնանշեց հանրային տրանսպորտից օգտվելու և վճարելու այս երկու եղանակը։
Արարատի մարզում մոտ 10 օրից կսկսվի խաղողի բերքահավաքը, սակայն բազմաթիվ գյուղացիներ կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ խաղող մթերող գործարանների հետ կնքված պայմանագրեր չունեն։