Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը դարձել է Անկարայի աստիճանական նահանջը հակաարևմտյան հռետորաբանությունից և հակաարևմտյան գործողություններից։ Դա հատկապես նկատելի էր 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։ 2024-ին այդ միտումը շարունակվել է, ինչի մասին վկայում են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի և Մակրոնի միջև:
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այս տարվա հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
Ասեմ, որ, բնականաբար, չի վստահի, և չվստահելու շատ պատճառներ ունի: Բոլորը գիտեն Նիկոլ Փաշինյանի լարախաղաց և հարափոփոխ քաղաքականությունը, ուստի անվստահելի գործընկեր կարող է դիտարկվել և դիտարկվում է: Իսկ հարգանքը քաղաքական աշխարհում կարևոր ազդակ չէ, կան միայն փոխադարձ շահեր և վստահության հարց, և ինչպես ասացի՝ ոչ մեկը չի վստահում նրան: