«Մեր երկրի ներկա տնտեսական իրավիճակը մտել է առավել մեծ անորոշությունների և ռիսկերի զարգացման փուլ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա տնտեսական միտումներին՝ նշեց Աժ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Fitch Ratings վարկանիշային գործակալությունն օրերս հրապարակված զեկույցում անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարին՝ նշել էր՝ առաջիկայում տնտեսական աճը Հայաստանում կպահպանվի, բայց դրա տեմպերը տարեցտարի կնվազեն։