Քրիստոս Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ լեռ բարձրացավ: Քրիստոս երբեմն Իր հետ վերցնում էր տասներկու աշակերտներից միայն երեքին` Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (Մատթ. 17.1; Մարկ. 5.37, 9.1, 14.33; Ղուկ. 9.28): Պետրոսը ամենից շատն էր սիրում Քրիստոսին (Հովհ. 21.15-17), Հակոբոսը առաքյալներից առաջին նահատակը եղավ (Գործք 12.1-2), իսկ Հովհաննեսը Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր (Հովհ. 13.23, 19.26, 21.20): Լեռան վրա Քրիստոս առաքյալների առջև պայծառակերպվեց, նրանց հայտնվեցին Մովսեսն ու Եղիան (Մատթ. 17.1-3, Մարկ. 9.1-3, Ղուկ. 9.28-30):