«Ինքս երբեք որևէ հարավային քաղաքում չեմ տեսել, որ վերցնեն ու հնձեն կանաչ ծառերը, դրա համար ես չգիտեմ, թե ինչ պատահեց, որ Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուց հետո հանկարծ որոշվեց, որ բոլոր կանաչ ծառերը պետք է կտրվեն»։
«Երբ Երևանում հնձում էին ծառերը, պետք է հասկանային, որ այդ ծառերն իրենց ճյուղերի վրա պահում էին ահռելի քանակությամբ ձյուն։ Բայց հիմա Երևանի կենտրոնը վերածվել է սահադաշտի, իրենք իրենց համար խնդիրներ են առաջացնում։ Այս ամենն ընդամենը սխալ կառավարման և տոտալ ֆիասկոյի հետևանք է։ Նախորդ տարի էլ հայտարարում էին, թե «ձյունը Ֆեյսբուքում» է, մենք անտեսանելի աղ ենք գցել», հիմա բա ո՞ւր է աղը, տեսանելի չէ, միայն ձյունն է տեսանելի և մարդկանց մղձավանջը, որի միջով երեկ անցնում էին։ Ես չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մարդկանց իջեցնեն հանրային տրանսպորտից՝ անվտանգությունից ելնելով, որպեսզի նրանց կյանքը չվտանգեն, և մարդիկ ոտքով հասել են իրենց տներ»,- հավելեց ավագանու անդամը։
Քաղաքացիները պետք է պահանջեն լուծումներ, քանի որ տրանսպորտի հարցը սոցիալական է ու անդրադառնում է յուրաքանչյուրի վրա։