Փետրվարի 3-ին սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով ամենաայլանդակ հայհոյանքներ: Բարձրացված աղմուկից հետո հարուցվեց քրեական վարույթ, ապա երեկ տեղեկացանք, որ քրեական ոստիկանը ձերբակալվել է: