«Իմնեմնիմիի» տղաները՝ բանտում, սադիստ ոստիկանը՝ տնային կալանքի ռեժիմում

Փետրվարի 3-ին սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով ամենաայլանդակ հայհոյանքներ: Բարձրացված աղմուկից հետո հարուցվեց քրեական վարույթ, ապա երեկ տեղեկացանք, որ քրեական ոստիկանը ձերբակալվել է:

Այսօր 168.am-ը տեղեկացավ, որ Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ մարդիկ ընդամենը խոսք ասելու համար ամիսներով պահվում են բանտային կալանքի տակ, իսկ քաղաքացուն խոշտանգած, նվաստացրած, ոստիկանի կերպարի հետ ոչ մի աղերս չունեցող օպերլիազորն ընդամենը տնային կալանքի տակ է:

Այսինքն՝ եթե Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը լինեն գոնե տնային կալանքի ռեժիմում, կազդեն քննության ընթացքի ու չեղած վկաների վրա, բայց սադիստ ոստիկանը ոչ մեկի վրա ազդել չի կարող:

Կարդացեք նաև

ՔՊ-ական Հայաստանում արդարադատությունն այս տեսքն ունի: Մի քանի օրից կամ 1-2 ամսից տնային կալանքի վերաբերյալ որոշումն էլ կբողոքարկվի ու վստահաբար կվերացվի, ու ոչ ոք այդ մասին էլ չի խոսի:

Իսկ այդ ընթացքում էլի սրբազաններ ու քաղաքական ընդդիմախոսներ կկալանավորվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728