Նախորդ տարվա հուլիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել էր։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի 147 հիմնական դպրոցի բակում բացվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի բրոնզաձույլ արձանը։
Տևական ժամանակ է, իշխանական և մերձիշխանական տարբեր ուժեր թիրախավորում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)՝ ներկայացնելով տարատեսակ մեղադրանքներ, առաջին հերթին՝ մեղադրելով այն բանի մեջ, թե «ՀՀԿ-ն, մասնավորապես՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության», թեպետ տրամաբանող մարդկանց համար հասկանալի է, որ օրվա իշխանությունն ու նրան սատարող ուժերը չէին կարող չթիրախավորել ազգային գաղափարախոսությամբ ուժին՝ ՀՀԿ-ին։
Մենք հայ ենք, պետք է խեղճ չմնանք. Հիսուս Քրիստոսի արձանը ճանաչելիություն է տալու մեզ.Գագիկ Ծառուկյան
Աստվածաբանի գնահատմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականության դեմ ուղղված իշխանությունների հեգնանքը, քննադատությունները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ եկեղեցու հեղինակության վրա, հակառակը՝ դրանով իշխանությունն ավելի է բարձրացնում եկեղեցու հեղինակությունը։
Փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ 57 տարեկանում սրտի կաթվածի հետևանքով մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։