2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ մեծ աղմուկից հետո հայտնի դարձավ, որ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Այս մասին գրել է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։