2018թ. իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիական հասարակություն ասվածը դրամաշնորհների հիման վրա ստեղծված, մի քանի հոգուց կազմված կազմակերպություններ են, որոնք իբր ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ծրագրեր են իրականացնում` կախված տրամադրված դրամաշնորհի չափից: Գործում են «ոչ մի անձնական բան, միայն բիզնես» սկզբունքով:
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խայտառակությունից հետո Նիկոլ Փաշինյանը «փոթորիկ» է արել՝ ենթականերին ցույց տալով՝ ով է այստեղ շեֆը: