Եկեք այստեղ հայտարարենք,որ հայ-թուրքական սահմանը բացվում է․ Ռուբեն Ռուբինյանի առաջարկը թուրք դեսպանին

Անթալիայի դիվանագիտական 3-րդ համաժողովի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» պանելային քննարկմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին մասնակցության դետալների մասին:

Հայ-թուրքական սահմանի բացման հարցերին անդրադառնալով՝ նա հավելել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում պատմական խորը համատեքստ կա, բայց պետք է նկատել, որ Հայաստանը պատրաստ է իրենից կախված ամեն բան անել: Սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար»:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է՝ եթե Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը համաձայնի, սահմանների բացման մասին կարող են հենց այս պահին հայտարարել, ինչը կդառնա այդ ֆորումի ձեռքբերումը:

Հայ պաշտոնյան նշել է՝ չի տեսնում պատճառ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը պետք է փակ լինի։ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ այդ սահմանները բացվել են Թուրքիայում երկրաշարժի ժամանակ, երբ Հայաստանը մարդասիրական բեռներ էր տեղափոխում Թուրքիա:

Կարդացեք նաև

«Պետք չեն ողբերգություններ սահմանների բացման համար»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս