Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շուրջ 4 միլիոն դրամ կվճարի CANON թվային լուսանկարչական ապարատի համար։ Էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով գնումը կատարվել է օրերս։ Ըստ «Վալսա» ՍՊԸ-ի և վարչապետի աշխատակազմի միջև կնքված պայմանագրի՝ տեսախցիկի արժեքը 3 միլիոն 945 հազար դրամ է։