Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկսած գործընթացին վերաբերվել որոշակի ստերեոտիպերով։ Իշխանությունները պնդում են, թե հանրահավաքը մարում է, քանի որ ամեն օր, այսպես ասած, «մայդան» չի լինում, հանրահավաքներ չեն անցկացվում, կամ հանրահավաքին քիչ մարդ էր գնացել, քան նախորդ հանրահավաքին էր, և այլն։
Եթե 2018 թվականին Սերժ Սարգսյանի համար խնդիր չկար դրված՝ ամեն գնով պահել իշխանությունը, ադեկվատ մոտեցում էր ցուցաբերում, ապա Նիկոլ Փաշինյանն այդպես չի անի։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այդ ամենի երկարաձգումը գնալու է արյունահեղության ճանապարհով, ընդունեց ռացիոնալ որոշում։ Շատերը Սերժ Սարգսյանին մեղադրում են, թե պետք է 2018 թվականին հրապարակի մարդկանց նկատմամբ ուժ կիրառեր և թույլ չտար իշխանափոխություն, և դա ասում են այն մարդիկ, որոնք այդ ժամանակ հրապարակում են կանգնած եղել։ Հիմա հասկանում եմ, որ իսկապես պետք է այդ մարդկանց վրա տանկ դուրս բերվեր։