«Հայաստանում այս թեզը մոռացության է տրվել, բոլորը հիշում կամ ներկայացնում են այնպես, որ դա Նիկոլ Փաշինյանն է առաջ քաշել։ Ձեզ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը տոտալիզացիայի մեջ նստած մտածում էր՝ բա լավ, էլ ի՞նչ իմաստ ունի իր քաղաքական կյանքը, հիմա էլ ինչի՞ մասին խոսի։ Հենց այդ պահին էլ Իլհամ Ալիևը դաշտ նետեց խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքական-առաջարկ փրկօղակը»։
«Ակնհայտ է, որ արևմտյան թևի ներքո տարվող բանակցությունները և հռետորաբանությունը որևէ լավ բանի մասին չեն հուշում: Այնպես չէ, որ ռուսականը երկնքից նվերներ է մեզ ուղարկելու, բայց հարմարավետությունը կապում եմ հենց այդ փաստի հետ, որ Հայաստանն այսօր հայտնվել է խիստ ճնշված վիճակում: Թե ինչու է հայտնվել, ում սկսած զրոյական կետից և ում վարած զիջողական քաղաքականության արդյունքում, բոլորս տեղյակ ենք, բայց Ռուսաստանը՝ որպես գերտերություն, աշխարհաքաղաքական այս մեծ դասավորումներում կարևորելով Հարավային Կովկասի դերը՝ փորձում է փրկօղակ նետել Հայաստանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: