«Եթե Թուրքիայի ու Իսրայելի միջև գործնականում որևէ լարվածություն լիներ, ապա մինչև այժմ եղած կլիներ։ Թուրքիան միայն խոսում է, հոխորտում է, այս ամենին երկար ժամանակ մենք ականատես ենք լինում։ Թուրքիան նման բառապաշար է օգտագործում այն ժամանակ, երբ Պաղեստինում կամ արաբական աշխարհում որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Իր այդ հայտարարություններով Թուրքիան ուզում է ցույց տալ, որ մեծ ցանկություն ունի հրեաների դեմ որևէ բան անելու, բայց ոչինչ չի անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիրան Լոքմագոզյանը։
«Այս հայտարարություններն այն մասին են, որոնց մասին բազմիցս մենք խոսել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Մենք արդեն 5 տարուց ավելի ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն ով է, ում համար է աշխատում ու ինչ է անելու, այդ պատճառով զարմանալի բան չկա»։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը պատասխանելով հարցին՝ ասաց՝ դիտարկելով ՀՀ ներկայիս իշխանությունների վերջին տարիների քաղաքականությունը, որևէ լավ բան սպասել պետք չէ, անգամ, եթե ինչ-որ դրական քայլերի մասին են խոսում։