Այսօրվա մարտահրավերներին միանշանակ պարզ պատասխան չկա, միակ տարբերակը պայքարելն է, անընդհատ խոսելը, հիշեցնելը, քննարկելը։ Այնպես չէ, որ մեր անցյալում, մեր պատմության մեջ վերանայման կարիք ունեցող ինչ-որ փուլեր և իրադարձություններ չկան։ Եթե մենք ունենայինք նորմալ ակադեմիական միջավայր, որտեղ ընդունված լիներ կառուցողական քննադատությունը, մարդիկ աշխատություններ գրեին, գրախոսեին իրար, ոչ թե այսօրվա պես գրաքննեին և ինքնագրաքննեին, կլիներ բանավեճ, ինչ-որ խոսույթ։
2018թ._ից բանակցային գորընթացը տապալվել է. Մարտահրավերները բարդ են. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է։
«Սկզբում ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնել ու չուղարկել այն համալսարաններ, որոնց դա վերաբերում է: Այժմ այս փաստաթուղթը ձեռքի տակ ունենալով՝ ամեն ինչ պարզ է. իսկապես պետք է ամաչել նման փաստաթուղթ որևէ տեղ ուղարկելուց՝ ոչ միայն խայտառակ սխալների, թերությունների պատճառով, այլ նաև՝ անբովանդակ լինելու»,- Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստում իր ելույթն այսպես սկսեց Ազգային ժողովի նախկին նախագահ, համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:
«Եթե անգամ ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանն իր օդը չի պաշտպանում Ադրբեջան թռչող թուրքական ինքնաթիռներից, եթե Հայաստանն ինքն իրեն չի պաշտպանում, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը մեզ գան և պաշտպանեն»,- ասաց Տիգրան Թորոսյանը՝ ընդգծելով ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անողները պետք է դրա այլընտրանքը ցույց տան և ասեն, թե ՀԱՊԿ-ին մերժելով՝ ի՞նչ են առաջարկում և իրենց առաջարկն ինչպե՞ս է իրականություն դառնալու։