168.am-ի հետ զրույցում Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անհրաժեշտ քայլերի մասին, նախ ասաց, որ հավակնություններ չունի ազգափրկիչ ծրագրեր միշտ ներկայացնելու, բայց առնվազն գիտակից մարդիկ, նաև լսարան ունեցողները, այդ թվում՝ լրագրողները, պետք է բացատրեն հնարավորինս շատ մարդկանց, որ խնդիրը միայն Արցախին ու արցախահայությանը չի վերաբերում, այն համընդհանուր է, և ովքեր չեն հասկանում, վաղ թե ուշ հաջորդն իրենք են լինելու։
Արցախահայությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է իրականացնում, որին, բացի սովորական քաղաքացիներից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում են բոլոր պետական այրերն ու պետական կառույցների աշխատակիցները։ Հանրահավաքի մեկնարկը տվեց Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը՝ հայտարարելով, որ այսօր վերջապես պետք է բոլորը հասկանան եղած իրողությունը։ «Ժամանակն է, որ հենց այս իրողության շուրջ […]