Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ուշագրավ հարցազրույց է տվել ամերիկան հեղինակավոր New York Times-ին։ Ամերիկյան պարբերականն էլ իր հերթին՝ ոչ պակաս ուշագրավ հոդված է պատրաստել ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես՝ այդ հարցում Սյունիքի կարևորության, Ռուսաստան-Իրան-ԵՄ-ԱՄՆ շահերի մասին՝ այս հարցում փորձելով իրար մոտեցնել Իրանի ու Արևմուտքի շահերը։
«Սրանք աշխարհաքաղաքական և ռեգիոնալ տրանսֆորմացիաների հետևանքով առաջացած հակասություններ են, որոնք, չի բացառվում, որ խորանան։ Սակայն կարծում եմ՝ ամեն դեպքում ՀՀ-ում չպետք է դրա հետ հույսեր կապեն, ոգևորվեն, քանի որ ՀՀ-ի հետ կապված հարցերում երկու երկրները գործում են տանդեմով և այդ մասին հայտարարում են անընդհատ ռեժիմով»,- նկատեց նա։
Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր գլխավոր նպատակից, այն է՝ ունենալ չվերահսկվող հաղորդակցություն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ տարածքով։
168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խոսելով «Լաչինի միջա՞նցք», թե՞ «Բերձորի ճանապարհ» եզրույթների վերաբերյալ առկա տարձայնությունների մասին, բացատրեց՝ երկար տարիների ընթացքում լեզվամտածողության մեջ պատկերներ են ստեղծվել «Լաչինի միջանցք» արտահայտության վերաբերյալ։ Կան խմբեր, որոնք մեղադրում են «Լաչինի միջանցք» ասողներին՝ հայտարարելով, թե Բերձորի միջանցք է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց նաև հարցին, թե նախկին նախագահների ու կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ արդյո՞ք խոսել է մասնակի իշխանափոխության իր տեսակետի մասին, և ներկաներն ի՞նչ կարծիք են ունեցել։