
Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Մեդիահաբը» ՀՀ երկրորդ նախագահին ուղղված մի քանի ռեպլիկներից հետո հարց է ուղղել՝ ի՞նչ չեք կիսում Դուք և Սերժ Սարգսյանը, որ չի ստացվում միավորվել մեկ միասնական գաղափարի շուրջ և միասնական ճակատով հանդես գալ, այսինքն՝ նախկի՞ն, թե՞ ապագա իշխանությունը չեք կարողանում կիսել: Լրագրողն այս համատեքստում խոսել է Վեհափառի փորձերի մասին:
«Բինգո, ես չէի կասկածում, որ ձեր փլեյլիստում այս հարցը կարող էր հնչել, քանի որ իմ մամուլի ասուլիսների ժամանակ Դուք միայն այս հարցն եք հնչեցրել: Ինձ թվացել է՝ ձեր ֆանտազիան հարցերի ավելի լայն շրջանակներ կարող է ներգրավել, այդքան ֆիքսվա՞ծ եք այդ հարցի վրա: Գիշերները չեք քնում՝ մտահոգված իմ և Սերժ Սարգսյանի հարաբերություններով, բրավո: Հիմա կամ ես բառացի պիտի կրկնեմ 2.5-3 տարի առաջ, ի դեպ, նույն օրը, ասուլիսում իմ ասածը…
Վեհափառը չի փորձել, Վեհափառը ձեր պես չի մտածում, որ մենք ունենք անհաղթահարելի պրոբլեմներ և միջնորդել է դրանք կարգավորելու ուղղությամբ, չի եղել այդպիսի բան, եթե դուք ունեք այլ ինֆորմացիա, կարող եք հրապարակային դարձնել այն»,- նշեց երկրորդ նախագահը:ն