«Ուզում եմ վերստին զորակցությունս հայտնել իմ շատ սիրելի գեներալ Գրիգորի Խաչատուրովին, ում հետ մենք տարբեր աստիճանի ճանապարհներ ենք անցել: Ինքն իր համեստությամբ, մարդկային տեսակով ուղղակի փայլում է և շատ բաներ թույլ չի տալիս որևէ կերպ արտահայտել: Երևի թե ժամանակը կգա, եթե հարմար կգտնի, կխոսի»,- Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորմանը ու նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթին:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի մեկնարկն Իմաստության աղոթքով ազդարարելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ջերմ գնահատանքը և օրհնությունը համաժողովը նախաձեռնողներին: Ապա հիշեցրեց, որ Վեհափառը տարբեր առիթներով անդրադարձել է այսօրվա իրականությանը, որն ընդհանուր առմամբ բնորոշում ենք՝ գողացված ուրախության իրականություն, խոցված իրականություն, միևնույն ժամանակ այն մնում է հույսի և վերականգնումի ճանապարհ ու իրականություն:
Գեներալ Խաչատուրովը ճանապարհ անցած, հայրենիքի սահմաններ մեծացրած, պետության սահմաններ ընդլայնած մարդ է, և թող իրենք ցույց տան՝ քանի՞ հոգի կա զինվորական, որ հայրենիքի և պետության սահման են ընդլայնել, քանի՞սը կան: Եվ այս իմաստով լուռ մնալն ընդհանրական ախտ է: