«Իմ խոսքերից զարմանալ պետք չէ, այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նույն հարցերի մասին խոսում եմ՝ Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք։ Բացեք իմ հարցազրույցները, հերթով կարդացեք, կտեսնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու հատկապես Տավուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթե իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ թշնամուն տա այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե չի քննարկվում Հայաստանի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
«Մի օր կասի՝ Մասիս սարը հանում ենք, ջնջում բոլոր տեղերից, զինանշանին դնում ենք մեր թաղի բլուրի նկարը։ Սա մեր հայրենիքին ու ժողովրդին տանելու է ցանկացած ստորացման։ Այս երկիրը պետք է կարգի բերեն նախկին իշխանությունները, որովհետև նրանք թողեցին, որ Նիկոլը գա իշխանության, պետք է կանգնեն, ժողովրդին ոտքի հանեն ու երկիրը հանեն այս վիճակից»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։
Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել զինվորականներին՝ իր իսկ անօրինական հրահանգները կատարելու համար, երբ այս առումով փակված չէ դեռ 44-օրյա պատերազմի պարտության էջը…
168.am-ի հետ զրույցում անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ, հայտարարություն զարմանալի չէ, քանի որ նա իրեն դուրս է դրել օրենքից և անում է այն, ինչ թելադրում են Ադրբեջանն ու Թուրքիան։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշ և հնչեցրած հայտարարություները ցույց են տալիս այդ գործընթացում առկա Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները։
«Հարցրեք՝ այդ որ գաղտնի խոսակցություններում ասում են, թե Հայաստանը կլինի 10 հազար քառակուսի կիլոմետր, ինչո՞ւ դրա մասին բացահայտ չեն ասում, չէ՞ որ նույն Անկարայից է ասվել՝ այդպես պետք է ասել։ Հո պատահակա՞ն չէր, որ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ա.Ս.), անկախության շարժում էր սկսել հենց անկախ Հայաստանում»,- խոսքը եզրափակեց քաղաքական գիտությունների թեկնածուն։
«30 տարի շարունակ Տավուշում ամուր դիրքեր են կառուցվել, դրանք անզիջելի դիրքեր են, մայրուղիներ են բարեկարգվել, իրենք հասկանո՞ւմ են՝ տարածքներ զիջելով՝ ինչ է լինելու այդ մայրուղիների վիճակը, դրանք ուղղակի մեկուսացվելու են։ Անձամբ այդ տարածքին լավ ծանոթ եմ, հիմա Նիկոլ Փաշինյանն այլընտրանք ճանապարհ որտեղ էլ կառուցի, միևնույն է՝ հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ։ Եթե բնակիչները մտածում են, որ ճանապարհը 500 մետր այն կողմ կառուցեն, իրենք հեշտ կերթևեկեն, սխալվում են, այն ավելի խոցելի է դառնալու»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Իրավական փաստաթղթային բազայի բացակայության պայմաններում Տավուշի 4 գյուղի հանձնումը սահմանազատում և սահմանագծում իրականացնել չէ. Տիգրան Աբրահամյան. ՈՒՂԻՂ