168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ բնականոն հարաբերությունների դեպքում ոչ Ռուսաստանից, ոչ էլ ի պատասխան՝ Հայաստանից կհնչեին նման հայտարարություններ։ Սակայն, նրա որակմամբ, հարաբերությունների ներկայիս փուլին հանգեցրել են ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի գործողությունները, որոնք, դատելով այս հայտարարությունից, շարունակվելու են նույն ոգով։
«Արևմուտքը որևէ ինքնուրույն քայլ չի հանդուրժելու իրեն հավատարմության երդում տված երկրների կողմից։ Ես, իհարկե, կարծում եմ, որ Արևմուտքը կորուստներ է կրելու նման քաղաքականության հետևանքով»,- նկատեց նա։