Սերգեյ Մարաբյանը ոչ Մանվել Շահվերդյան է, ոչ էլ, առավել ևս՝ Ռուբիկ Մխիթարյան՝ թե իր մասնագիտական որակներով, և թե դատավորի աշխատանքի ու դատավորի անկախության մասին իր պատկերացումներով: Ուրեմն ո՞րն է Սերգեյ Մարաբյանի մոտիվացիան՝ Ռուբիկ Մխիթարյանի համար որպես վարագույր ծառայելու: Դա, նախ, ամոթալի է, ապա՝ հակաբարոյական, ու Սերգեյ Մարաբյանը դա չի կարող չհասկանալ:
Թվում է, թե խնդիրն առավելագույնս պարզ է. դրա մասին Ազգային ժողովի (ԱԺ) իրավաբանական ծառայությունն էլ է բացասական եզրակացություն տվել, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից էլ է դիրքորոշում արտահայտվել և անտեսվել ժողովրդավարություն բեմադրող քաղաքական ուժի կողմից: Ուրեմն ինչո՞ւ է ՍԴ-ն հետաձգում գործի քննությունը: Իրականում ՍԴ-ն անելանելի իրավիճակում է հայտնվել, ու հիմա պարզապես ժամանակ է ձգում՝ «երկնքից 3 խնձոր ընկավ» տրամաբանության մեջ հրաշքի սպասումով:
Սա ԲԴԽ-ի ամենևին էլ առաջին փորձը չէ Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու: Հուլիսի 3-ից հետո, երբ օրենքի կոպտագույն խախտումներով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի 3 դատավորների լիազորությունները, սա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կազմը համալրելու կարծես թե 4-րդ փորձն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ դադարեցվել էին նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները:
Շուրջ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն կերպ փորձում է իր մտերիմ բիզնես գործընկերոջն ու ընկերոջը՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, «տեղավորել» Վճռաբեկ դատարանում։
«Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ ԲԴԽ-ն մեզ խաբել է: Ամեն մեր միջնորդությունից հետո գնում էին խորհրդակցական սենյակ, վերադառնում, հրապարակում որոշումն ու բառացիորեն հայտարարում՝ պատճառաբանությունը կկարդաք դատական ակտում: Բայց ակտում այդ մասին որևէ տառ չկա»,- ասաց նախկին դատավորը:
Առանց լրատվամիջոցների ներկայության, փակ դռների հետևում Կարեն Անդրեասյանը որոշեց դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
168.am-ի հետ զրույցում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը պատասխանելով մեր հարցերին, ասաց՝ առաջինը Հայաստանը տեղադրելով մաքսակետեր, և Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանական ձևակերպումներով տեղանունները հայտնելիս, մոտավորապես իր դիրքորոշումն է հայտնել, որ իր կարծիքով՝ դրանք Ադրբեջան են։
Նոյեմբերի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ որոշում հրապարակեց, ըստ որի՝ կազմում և հաստատում են Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները՝ համաձայն հավելվածի, և Ազգային ժողովին առաջարկում սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի վարչական, հակակոռուպցիոն պալատների դատավորների թափուր պաշտոններում ընտրելու համար:
2020թ. դեկտեմբերի 29-ին՝ աղետաբեր 44-օրյա պատերազմից 50 օր անց, տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։