Նույն Փաշինյանը 44-օրյա պատերազմի ավարտին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, առանց կրակոցի, հանձնեց Ակնան… Սա ճշգրիտ քա՞յլ էր, թե՞ սխալ: Իսկ կարո՞ղ է մի օր տարածաշրջանային զարգացումներից և թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքներից ելնելով՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ…
Հունվարի 18-ին, երբ դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին (Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև) հասցեագրած իր նամակը՝ թվագրված 21.11.2024, որում Արցախի հերոսը կոչ էր անում կարգավորել արցախահայերի Արցախ վերադարձի հարցը և ապահովել նրանց անվտանգությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության և պաշտպանունակության, ինչպես նաև բանակաշինության հետ կապված հրատապ հիմնահարցերի լուծման արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե` Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ:
2020-ի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ղեկավարը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել Փաշինյանին:
Մենք այստեղ բախվել ենք իրավունքի իրացման խնդրի հետ, քանի դեռ այդ ընթացակարգն իրականացվել է օրենքի խախտման եղանակով, դատարանը պետք է բավարարեր մեր միջնորդությունը Բալասանյանի ձերբակալման իրավաչափության գործում։ Մինչդեռ դատարանը տվել է հետևյալ ձևակերպումը, որ՝ ընդհանուր առմամբ արձանագրության բովանդակությունից դիտվում է, որ նպատակը՝ հանցագործության կատարումը և հանցագործության կատարումից հետո փախուստը կանխելու նպատակ է հետապնդում։ Մինչդեռ ընդհանուր վերլուծություն անելու, այդպիսի գնահատական տալու դատարանը լիազորություններ չուներ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով հարցերին, թե արդյո՞ք Արցախի պետնախարարը և նախագահը մեկնել են Մոսկվա, դրա վերաբերյալ քննարկում ունեցե՞լ են օրենսդիրի հետ, և եթե նման բան է տեղի ունեցել, ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում, պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանի Մոսկվա մեկնելու վերաբերյալ լուրերն իմացել են լրատվամիջոցների հրապարակումներից, նույնկերպ նաև՝ Ռուբեն Վարդանյանի այցի վերաբերյալ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինել է գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Բերձոր այցի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել ԱԽ գրասենյակ, հարցնելով, թե արդյոք ԱՀ ԱԽ քարտուղարը ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Է այցելել Բերձոր, ի՞նչ նպատակով և արդյոք պահանջ ներկայացվե՞լ է Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չայրել իրենց տները։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը aravot.am–ի հետ զրույցում հաստատել է Բերձորի բնակիչների տեղեկությունները, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում։ Սակայն, լուրերը, թե նա տներն է ցույց տվել ադրբեջանցիներին՝ հերքել է․