«Թե չէ՝ «Վեոլիա ջուր», և այլն, դրանք երկրորդական են, որովհետև մենք առանց լույսի ու ջրի էլ ենք ապրել, բայց ունեինք պատիվ ու արժանապատվություն։ Ուզում է՝ այսօր ոսկե սրվակներից ջուր խմեն, ուզում է՝ ոսկե խողովակներով ջուր բերեն, ինձ համար գրոշի արժեք չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» կիրակնօրյա հաղորդաշարի ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության կողմից հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանից Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) խլելուն և Հայաստանի տնտեսության, ներդրումային միջավայրի վրա ծանրագույն հետևանքներին, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներին:
Արդարացնելու համար ՀԷՑ-ը գործարար Սամվել Կարապետյանից խլելու փորձերը, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ուր գնում եմ, քաղաքացիները դժգոհում են ՀԷՑ-ի աշխատանքներից։ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունից քաղաքացիների դժգոհությունների պակաս երբեք չի եղել, առավել ևս՝ չկա վերջին շրջանում, սակայն կառավարությունը նույնը չի անում «Վեոլիա ջրի» հետ։
Այլ կերպ, համակարգ մտնող ջրի մեծ մասը կորում է։ Ո՞ւր է գնում, ի՞նչ է լինում։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 153 դպրոցից պատսպարման համար պիտանի է 108 նկուղ, որից մաքուր է 93-ը: Մաքրման ենթակա է 15 նկուղ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 161 մանկապարտեզից պատսպարման համար պիտանի է 85 նկուղ, որից մաքուր է 78-ը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդադարձավ վերջերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ արձանագրված էր ծորակից հոսող կապտավուն գույնի ջուրը: Քաղաքապետը հարց ուղղեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին. «Սոցիալական ցանցերում ինչ-որ բան կար, որ ջուրը բացում են՝ ինչ-որ կապույտ գույնի էր. դրանով ինչ-որ բան արե՞լ ենք»:
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում օգոստոսի 29-ի ուշ երեկոյան տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Վեոլիա ջուր ջան, որոշել եք ջրի փոխարեն զովացուցիչ ըմպելիքներ տա՞լ։ Էս ի՞նչ ա։ Անտիֆրի՞զ»:
«Վեոլիա Ջուր»-ը լրատվամիջոցներին հայտնել է, որ մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով: