Աստծուց պատվիրան էր տրվել ոչ նրա համար, որ նախամարդկանց զրկեր իրենց անձնական ազատությունից։ Ինչպես արդեն նշել ենք, արարածները, լինելով արարչագործության արդյունք, ինքնավար չեն և, հետևաբար, ոչ միայն իրենց գոյությունն իրենցից չէ, այլև չեն կարող ո՛չ բարեկեցության, ո՛չ հավիտենության հասնել իրենց սեփական ուժերով, այլ ստանում են դրանք Արարչից։
Ընդհանրապես քնից մեկ ժամ առաջ ցանկալի է դադարեցնել բոլոր տեսակի խաղերը, երեխային բերել հանգիստ դաշտ, գրկել կամ որևէ գործողություն անել, որոնք հանգստացնում են փոքրիկին։ Ցանկալի է թուլացնել տան լուսավորությունը՝ 50-70 տոկոսով։ Պետք չէ միացնել սպիտակ, կապույտ լույսեր, որոնք արևածագի լույսերի նման են։ Կարող են լինել արևամուտին նման լույսեր՝ կարմիր, վարդագույն, մուգ դեղին։