Տնտեսագետ Վարդան Ալեքսանյանը 168.am-ի հետ զրույցում դժվարացավ կանխատեսումներ անել գների անկման կամ աճի միտումների մասին՝ պարզաբանելով, որ այդ տնտեսական զարգացումները պայմանավորող ներքին ու արտաքին գործոնները բազմաթիվ են:
«Համաշխարհային շուկաներում ևս արձանագրվում են գների անկման միտումներ: Հետաքրքրակական է այն հանգամանքը, որ, օրինակ, ՌԴ-ում, որը պատերազմող երկիր է, ավելի ցածր է գնաճը (ապրիլը՝ ապրիլի նկատմամբ ցուցանիշի դեպքում, օրինակ), քան ՀՀ-ում: