Բաքուն հերթական անգամ խոսել է Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ առկա խնդիրներից։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», իսկ այն բաց թողնելը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «սխալ կլինի»։
Վերջին տարիներին ՀՀ իշխանություններն աշխատում են այս կազմակերպության հետ, և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը ՀՀ կառավարությունից գումար է ստանում իր խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև հանրային անդրադարձերի համար։ Դեռևս 2023 թվականի մարտի 18-ին 168․am-ը գրել էր, որ Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում տեղակայված է տեղեկատվություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա մասին, որտեղ կազմակերպության հաճախորդների ցանկում ներառված էր նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ տարվա կտրվածքով կազմակերպության եկամուտը կազմում էր 150.000-399.999 եվրո:
Ադրբեջանը փակուղի է մտցրել վերջին տարիներին բանակցված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» ստորագրման հարցը՝ դաշտ նետելով նոր պահանջներ, պայմաններ և օրեր շարունակ մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։
44-օրյա պատերազմից հետո բանակցվող Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը փակուղի է մտել։ Մինչ ՀՀ իշխանություններն ամեն հնարավոր և անհնար առիթով հայտարարում են, թե առկա տեքստը գրեթե համաձայնեցված է և պատրաստ ստորագրելուն, Բաքուն Երևանի առջև բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը, որը նրանք որակում են «միջանցք», կամ պահանջում են սահմանել անխոչընդոտ ռեժիմ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանը փորձում է ամեն կերպ առաջ մղել Արևմուտքի հետ համաձայնեցված իր օրակարգը, սակայն ներկայումս առանց Արևմուտքի՝ այլ երկկողմ ձևաչափով։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: