«Իրենց ուզածը դա է, որ հայաթափեն Արցախը, բայց մենք կյանքում այստեղից տեղ չենք գնալու, Շուշիից ենք իջել այստեղ, հիմա ո՞ւր գնանք, չե՛նք գնալու, եթե գնանք՝ միայն Շուշի։ Այդ օրն էլ է գալու, առանց որևէ կասկածի, գնալու եմ, դուք էլ գալու եք այնտեղ՝ հարցազրույց վերցնեք։ Ամենաշատը ես եմ դա ուզում, որ օր առաջ, վայրկյան առաջ Շուշի գնանք։ Այդ օրը գալու է, կգնամ, էն էլ ոտքով կգնամ։
«Ինչպես ամբողջ Արցախում, Ստեփանակերտի տուն-ինտերնատում ևս նույն վիճակն է՝ սննդի դեֆիցիտ կա, եղածը մինչև ամսվա վերջ է հերիքելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պողոսյանը։