Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները միջադեպ են հրահրել, որին հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիում, որի շրջանակներում հրավիրված են՝ ինչպես նախկին Սովետական Միության հանրապետությունների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցում են, այնպես էլ՝ նախկին ԽՍՀՄ-ից դուրս՝ մի քանի տասնյակ երկրների։ Հայաստանից սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ)՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։