«Վերջին տարիներին արդեն ավելի ակնհայտ դարձավ, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, տեղումների քանակի ավելացումն ավելի է նպաստելու, որ շատ լուրջ խնդիրներ ունենանք: Տեղումների քանակը շատ է, երբևէ դուք տեսե՞լ էիք, որ նման ուժգնությամբ անձրև լինի, եղել է, բայց շատ վաղուց։
Եթե մեր կառավարությունը մասնակցելու է այդ համաժողովին, պետք է հասկանա, որ Արցախում թափոնների գերեզման սարքելը պետք է դեմ տան Բաքվին, որով աղտոտելու են հայկական գետերը, ջրավազանները։
«Մեր բնապահպանական խնդիրները համահունչ են հետխորհրդային երկրների խնդիրների հետ և այստեղ արտառոց որևէ բան չկա։ Բայց այն, ինչն Ադրբեջանն է ասում, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ Մեր բնապահպանական խնդիրներն այնպիսին չեն, որոնք կարող են լուրջ արձագանք գտել ու, օրինակ, վնասել հարևան երկրներին։
«Ուսումնասիրողներն այդ ամենն ուսումնասիրել են, կամավորական խումբ ունենք, որտեղ ընդգրկված են մասնագետները՝ հայտնի մասնագետ Քրիստինա Վարդանյանի գլխավորությամբ։ Պարբերաբար տեսնում ենք, որ հատվում են առողջ ծառեր, կողքից էլ՝ հիվանդ ծառեր։
Մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: