«Բոլորը հասկանում են՝ ՀԱՊԿ-ի համար էական չէ՝ դու այնտեղ կա՞ս, թե՞ չկաս. նրանք հայոց պետականությունը հասցրել են այն իրավիճակին, որ ամբողջ աշխարհի համար է մեկ՝ գոյություն ունե՞ս, թե՞ ոչ,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետը՝ վաղաժամ համարելով եզրակացությունը, թե «Թուրքիայի տակ պառկել՝ նշանակում է այստեղից ՌԴ-ին դուրս մղել»,- Թուրքիան ի՞նչ տզրուկ է, որ Իրանի կամ ՌԴ-ի, կամ՝ ՌԴ-Իրան տանդեմի դեմ դուրս գա»:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ ՀՀ իշխանություններն այլևս որևէ դեր չեն խաղում միջազգային հարթակներում՝ սկսած 2018 թվականից, ինչն էլ նշանակում է, որ նրանք պետք է համաձայնեն ադրբեջանական կողմի բարձրացրած բոլոր պահանջներին: Իսկ «որևէ մի «խաղաղության պայմանագիր», ինչ-որ կովկասյան թաթարների կամ թուրքերի հետ» կնքելը, ըստ քաղաքագետի, ի սկզբանե անարդյունք ու անիմաստ է:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհ այս պահին էլ գոյություն ունի՝ Իրանի տարածքում: Այս պարագայում նա անտրամաբանական որակեց ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքն» Իրանի տարածքով անցնող մեկ այլ՝ նույնպիսի ճանապարհով փոխարինելու վերաբերյալ: Իսկ տարբեր հարթակներում միմյանց հակասող հայտարարություններով, ըստ քաղաքագետի, թշնամական երկրի իշխանությունները փորձում են շփոթություն առաջացնել միջազգային հանրության մոտ:
ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ, այսօր, ԱԺ-ում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման նախագծի քննարկումն անցկացվել է առանց ընդդիմության մասնակցության: Քվեարկության ժամանակ, սակայն, ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հռոմի ստատուտը: ԱԺ-ում վավերացման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում: Միջազգային […]